Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը․Բառարանընթերցման ֆլեշմոբ

4. յուրաքանչյուր սովորող ըստ ցանկության ընտրում է մեկ բառարան և մյուսներին ծանոթացնում իր ընտրած              բառարանի առանձնահատկությունները, գովազդում, խորհուրդ տալիս՝ ինչի համար պետք է իր հասակակիցը ծանոթ    լինի տվյալ բառարանի բովանդակությանը: Ես ընտրել եմ օնլայն բառարանը, այնտեղ մենակ չեն բացատրում բառերը, նաև թարգմանում են ռուսերեն և անգլերեն, ու կան Read More…

Երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ես Մուշեղ Կայայանն եմ, ես ինը տարեկան եմ: Սովորում եմ 4-3 դասարանում: Արդեն մի տարի է, որ ես հաճախում եմ թենիսի պարապմունքների🎾:  Իմ ընտրության գործունեությունը բնագիտությունն է:  Այնտեղ շատ հետաքրքիր է: Այս շրջանում ես սովորել եմ, թե ինչպես խնամել բույսերը🎍:  Ես կարողանում եմ լավ աճեցնել բույսերը🎍: Ես գիտեմ, որ բույսերը ամենակարևոր բանն են այս աշխարհում🎍❗: Read More…

2021-ի ելքի ու 2022-ի մուտքի մասին

Ողջու՛յն, ես Մուշեղ Կայայանն եմ, շուտով կդառնամ 9 տարեկան: Այս տարի հայրիկիս օգնությամբ համակարգչային ծրագրերի նոր հմտություններ եմ սովորել: Իմ մեծանալը շատ դժվար էր: Ես ընտրել եմ գիմնաստիկան որպես ընտրության գործունեություն, որովհետև սիրում եմ մարզվել և շարժման մեջ լինել: Ես պարապում եմ նաև թենիս: Դեռ հաղթանակներ և մրցանակներ չեմ ստացել: Մենք դասարանով շատ ենք ճամփորդել, Read More…

Նամակ Ձմեռ պապիկին

Ողջույն, Ձմեռ պապ: Ես Մուշեղն եմ: Գիտե՞ս, ես ուզում եմ, որ ես քեզ հրավիրեմ, որ դու ինձ նվիրես իսկական հեռադիտակ և ուզում եմ երկաթե մարդու սաղավարտ և նոր LEGO խաղալիք: Ամենակարևորը իմ առողջությունն է: Ուզում եմ միշտ առողջ լինել:

Ջա՜ն, Ճամբար է

Ողջու՛յն, արդեն ամառային ճամբար է դպրոցում։ Մենք արդեն սկսել ենք լողալ և խաղեր խաղալ, սկսել ենք երգել Կոմիտասի երգերը։ Իմ կարծիքով մեր ճամբարը կանաչ և սպիտակ է։ Նաև գնացել ենք Սուրբ Երրորդության եկեղեցու բակ և մասնակցել ենք սպորտլանդիայի մարզական միջոցառմանը։ Ինձ շատ է դուր գալիս ամառային ճամբարը։ Ցտեսություն։

Հետաքրքիր Իսպաներենի Դաս

Ողջու՛յն, այսօր իմ մայրիկը եկել էր մեր դպրոց «Հարթակում ծնողն է» ծրագրի շրջանակում և Իսպաներենի դաս անցկացրեց։ Մայրիկս մեզ սպասում եր Վերնատանը, այնտեղ նա միացրեց երկու Իսպաներեն պարերգեր մեծ էկրանով։ Իմ դասընկերները դիմում էին իմ մայրիկին ընկեր Նաիրա։ Մենք մարզվեցինք, պարեցինք, երգեցինք և խոսեցինք։ Իմ ընկերները իմացան, թե ինչպես ասել Իսպաներեն բարևը, հաջողը, բարի երեկո Read More…

Այցելություն Պլանետարիում

Ողջու՛յն, այսօր մենք դասարանով գնացինք Պլանետարիում։ Պլանետարիումը գտնվում է Երևանի Անգլիական այգում։ Այնտեղ ամեն ինչ շատ խորհրդավոր էր։ Մենք հետաքրքիր ֆիլմ դիտեցինք տիեզերքի մասին։ Մենք պառկեցինք փափուկ պուֆիկ-բազմոցների վրա, իսկ էկրանը մեր վերևում էր՝  առաստաղի վրա՝ կարծես թե արբայնակի մեջ լինեինք և ուղևորվել էինք տիեզերք։ Ինձ համար ամենահետաքրքիրն այն էր, որ տիեզերքում երկու մոլորակներ բախվել Read More…

Մեղուներին Հյուր

Այսօր դասարանով գնացինք ագարակ` մեղուներին հյուր։ Այնտեղ մենք տեսանք, թե ինչպես էին ծնվում մեղուները։ Նախքան փեթակներին մոտենալը՝ մենք հագանք մեղվապահի սպիտակ պաշտպանիչ հագուստներ։ Մեզ բացատրեցին, որ ծուխ կա, որի օգնությամբ մեղուներին հանգստացնում են, որպեսզի չկծեն։ Ամենածիծաղելին այն էր, թե ինչպես էին երեք մեղուները իրենց գլուխները մտցրել մեղվի փեթակի բնիկներում։ Մեղուները այնքան շատ էին հավաքվել փեթակի Read More…