2021-ի ելքի ու 2022-ի մուտքի մասին

Ողջու՛յն, ես Մուշեղ Կայայանն եմ, շուտով կդառնամ 9 տարեկան: Այս տարի հայրիկիս օգնությամբ համակարգչային ծրագրերի նոր հմտություններ եմ սովորել: Իմ մեծանալը շատ դժվար էր: Ես ընտրել եմ գիմնաստիկան որպես ընտրության գործունեություն, որովհետև սիրում եմ մարզվել և շարժման մեջ լինել: Ես պարապում եմ նաև թենիս: Դեռ հաղթանակներ և մրցանակներ չեմ ստացել: Մենք դասարանով շատ ենք ճամփորդել, բարձրացել ենք լեռներ, այցելել ենք թատրոն և շատ այլ հետաքրքիր վայրեր: Ես ունեմ դասարանական բլոգ և սիրում եմ իմ բլոգը, որովհետև մեջը կարող եմ գրել, կառավարել, կազմաձևել, նոր տեսանյութեր տեղադրել: Ես ունեմ շատ տեսանյութեր՝ Իսպաներեն դասից մինչև անծանոթ բառերը: Ես փորձել եմ օգնել բոլորին ու իմ մոտ ստացվում էր: 2021-ին ասում եմ հաջողություն:

2022-ը թող լինի ուժեղության և առողջության տարի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով