«Տեխնոլոգիա» ջոկատ- Իմ Ձմեռային ճամբարի ամփոփումը

Ողջու՛յն✋, Դուք տեսնում եք ներքևի նկարները, այդ նկարները ես եմ նկարել «Տեխնոլոգիա» 🎨ջոկատում Ձմեռային ճամբարի ժամանակ։ Նաև ես պատրաստել եմ Տնակ և Շշից մարդուկ Տեխնալոգիաի ժամերին։ Մի խոսքով շատ լավ անցկացրեցի ձմեռային ճամբարը և ունեցա նոր ընկերներ։ Մի օր մեր ջոկատով գնացինք Իրինա Ռոդնինայի անվան սահադաշտ⛸, ես առաջին անգամ էի սահադաշտում ու շատ էի վախենում😰, Read More…

Ճամփորդություն դեպի Ապարանի Ջրամբար

Ողջու՛յն, սկսվել է ձմեռային ճամբարը։ Եվ այսօր մեր ձմեռային ճամփորդության ուղղությունը դեպի Ապարանի Ջրամբարն էր։ Երկար ճանապարհից հետո հասանք տեղ, պատրաստվեցինք՝ հագնելով մեր ձեռնոցները և տաք գլխարկները, և քայլեցինք դեպի ձնառատ սարալանջը։ Սկզբում ձնագնդի խաղացինք ընկերներով, հետո մի քիչ պառկեցի ձյան վրա հանգստանալու։ Ձյան հաստ շերտը կարծես սպիտակ վերմակ լիներ։ Այնքան շատ ձյուն կար այնտեղ, Read More…

Իմ տպավորությունները «Շրջված երազը» ներկայացումից

Այսօր առավոտյան մեր դասարանով շարժվեցինք դեպի Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն՝ դիտելու«Շրջված երազը» ներկայացումը: Երբ հասանք տեղ, նստեցինք մեր նստատեղերում, և սկսվեց ներկայացումը: Առաջին ներկայացումը «Մոռացված ծննդյան օրն»էր.  այդ ներկայացումն ինձ դուր եկավ, քանի որ դերասաններից մեկն ասում էր. «Յա˜աաա», շատ ծիծաղելի էր հնչում: Երկրորդ հեքիաթը «Ղիփն ու գիհին» էր: Այդ հեքիաթը ինձ ուրախացրեց  և Read More…

Իմ հավանած հեքիաթը Դոնալդ Բիսսեթի

Իմ հավանած հեքիաթը Դոնալդ Բիսսեթի «Մոռացված ծննդյան օրը»-ն է: Դուրս գրի՛ր անհականալի բառերը ու բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ: մերթ – երբեմն, պարբերաբար Պատմի՛ր փղերի ընտանիքի մասին: Փղերի ընտանիքը բարի և հետաքրքիր ընտանիք էր: Պատմի՛ր Յալմարի մասին: Յալմարը բարի խելոք և խելացի փիղ էր: Երբ մոռանում ես ինչ—որ բան, ինչպե՞ս ես փորձում հիշել: Գլխի վրա եմ Read More…

Իմ ծննդյան օրը

Իմ ծննդյան օրը ձմռանն է՝ հունվարի 2-ին։ Ես շատ ուրախ եմ, որ ծնվել եմ հենց այդ օրը , քանի որ մեր տանը կրկնակի տոն է լինում՝ մի քանի օր նշում ենք և՛ Ամանորը, և՛ իմ տարեդարձը։ Ես ստանում եմ նվերներ և՛ Ձմեռ պապիկից և՛ իմ հարազատներից, և արդյունքում ունենում եմ շատ նվերներ։ Տարվա մնացած օրերին Read More…

Ձմեռը Ապարանի Ջրամբարում

Ձմեռային ճամբարի 5- րդ օրը՝ հունվարի 15-ին, մենք՝ մեր դասարանի “Ընկերություն” ջոկատով, մեկնեցինք ուսումնական ճամփորդության դեպի Ապարանի Ջրամբար։ Երբ հասանք այնտեղ, մենք տեսանք շատ լիքը ձյուն և սկսեցինք խաղալ ձնագնդի, սահնակով սղալ։ Հետո նախաճաշեցինք, բոլորը իրենց հետ բերել էին տաք թեյ թերմոսներով։ Նախաճելուց հետո նստեցինք միկրոավտոբուսը և վերադարձանք դասարան։ Մենք լավ ժամանակ անցկացրեցինք այնտեղ։ Ձմեռը Read More…

Իմ ձմեռային ճամբարային օրը

Այսօր հունվարի 12-ին ձմեռային ճամբարի երկրորդ օրը մենք՝ մեր դասարանի “Ընկերություն” ջոկատով այցելեցինք Քոլեջի ջերմոց-լաբորատորիա։ Այնտեղ տեսանք թութակ, ծովախոզուկ, կրիա, խամյակ, ձուկ և բույսեր։ Մեզ սովորեցրեցին, թե ինչպես ճիշտ խնամենք բույսերը։ Հետո վերադարձանք դասարան և սկսենցինք խաղալ սեղանի խաղեր։ Ես ինձ հետ վերցրել էի փազլ, և Վարդանի հետ հավաքեցինք խճանկար-փազլը։ Համակարգչի Paint ծրագրով նկարեցի համակարգիչ, Read More…