Թումանյական ընթերցում (28. 2. 24)

ՊԱՏՐԱՆՔ

Վեր է կացել էն սարում
Մեր Չալակը իր թևից.
Գընում է մութ անտառում,
Քաջ ախպերըս ետևից։
Զըրնգում են նըրանք խոր
Էն անտառում կուսական.
Ես կանչում եմ նորից նոր,
Ինձ թըվում է, թե կըգան…
Զո՜ւր… վաղուց են, ա՜խ, նըրանք
Մեր սարերից գընացել.
Էն զիլ ձեներն են մենակ
Իմ ականջում մընացել…
1. Բացատրի՛ր բառերը՝ կուսական, զուր, զիլ…
Կուսական — բնական վիճակով, զուր — իզուր, զիլ — սուր։
2. Ի՞նչ է պատրանքը, բացատրի՛ր վերնագիրը:
Պատրանքը խաբեություն է նշանակում։
Երկու սև ամպ
Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գնում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քշում, տանում։
Ու անդադար գնում էին՝
Քշված հողմի կատաղությամբ,
Իրար կպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…
Բացատրի՛ր բառերը։
Գահ — բարձ, հողմ — ուժեղ քամի։
Փորձի՛ր ձևակերպել բանաստեղծության ասելիքը։
Բանաստեղծության ասելիքը այն է, որ ամպերին ուզում էին բաժանել իրարից բայց միշտ նրանք միասին կհաղթահարեն բոլոր դժվարությունները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով