Այս առաջին ուսումնական շրջանի ընթացքում ես շատ ձեռբերումներ եմ ունեցել, օրինակ՝ բանավեճերին իմ մտքերը արտահայտելը։ Իմ հաջողվել է բոլոր դասերին ակտիվ մասնակցել։ Ես համարում եմ, որ այս առաջին ուսումնական շրջանի ընթացքում իմ կատարված նախագծերը հաջողված են, որովհետև ես գրել եմ տարբեր իսպանական պատմվածքների թարգմանությունը և հուսով եմ, որ օգտակար են եղել ձեր համար։ Իմ ամենագեղեցիկ շարադրությունը համարում եմ «Ազատ լինել նշանակում է ոչ թե անգործության մատնվել, այլ… ձգտել ու անել այն, ինչ ցանկանում ես», որովհետև ես կարողացել եմ շատ գեղեցիկ շարադրել իմ մտքերը։ Ինձ համար ամենահետաքրքիր ստեղծագործությունը եղել է «Սուրբ Ծննդյան անսովոր ընթրիքը», քանի որ շատ հեշտ է կարդացվում և շատ հետաքրքիր սյուժետ ունի։ Ես սովորեցի հեշտությամբ շարադրել մտքերս և կարևորում եմ քնարկությունները։